ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել դպրոցականների և ուսանողների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համագործակցությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտարարում է էսսեների և վերլուծական հոդվածների մրցույթներ, համապատասխանաբար՝ ավագ դպրոցի աշակերտների և ուսանողների համար: 

Մրցույթների նպատակն է խթանել ֆինանսական գրագիտությունը և բարձրացնել ֆինանսների մասին հանրային իրազեկվածությունը, խրախուսել քննադատական ու ստեղծագործական միտքը երկրի ապագայի վրա ազդող տնտեսական խնդիրներին առնչվելիս:

Հոդվածների և էսսեների ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. հոկտեմբերի 1-ն է:

Լավագույն 10 հոդվածները և 10 էսսեները կհրապարակվեն ՀՀ ֆինանսների նախարարության կայքում ու սոցիալական ցանցի էջերում։

Հաղթող 3 հոդվածների հեղինակները հնարավորություն կստանան անցնելու վճարվող փորձաշրջան ՀՀ ֆինանսների նախարարությունում, իսկ հաղթող 3 էսսեների հեղինակները կպարգևատրվեն հատուկ հուշադրամներով։

Մրցույթների պայմաններին և մանրամասներին կարող եք ծանոթանալ կից նյութերից:

Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության համար կարող եք զանգահարել 011-800-325 հեռախոսահամարին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել