Առաջիկայում տեղի է ունենալու Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հնգակողմ հանդիպում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ և նաև իմ և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։
Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդտեղ քննարկում կար, թե արդյոք հնարավոր է, որ հունիսի 1-ին խաղաղության պայմանագիր ստորագրվի, ես ասեմ, որ մենք դեռևս չենք ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները՝ Վաշինգտոնից առաջ իրենց փոխանցված առաջարկությունների վերաբերյալ։ Այսինքն՝ դա արդեն 4-րդ խմբագրումն է խաղաղության պայմանագրի, և մեր չորրորդ խմբագրումը մենք փոխանցել ենք ադրբեջանական կողմին և այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել: Հետևաբար, այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր լիներ ստորագրել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։