Մեկ շաբաթ փակ կլինի Բաղյան փողոցը․ Երևանի քաղաքապետարան

Կենսաապահովման բնագավառի ենթակառուցվածքը նորոգելու նպատակով ս. թ. մայիսի 19-26-ը փակ կլինի մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան փողոցը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Որպես այլընտրանք առաջարկվում է երթևեկել Պ. Սաֆարյան, Նանսենի և Ս. Քոչարյան փողոցներով:

Պատճառվող անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել