Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 8-10

Երևան քաղաքում՝ մայիսի 11-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 12-ի երեկոյան ժամերից, 13-15-ին սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում մայիսի 11-ին կեսօրից հետո, 12-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 14-16-ին առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 8-10, 15-16-ի գիշերը ևս 4-5 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել