Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկատվություն է տարածում, թե իբրև մենք լարել ենք իրավիճակը ռուսների դրդմամբ. ադրբեջանագետ

Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկատվություն է տարածում, թե իբրև մենք լարել ենք իրավիճակը ռուսների դրդմամբ։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Պարզից պարզ է, որ հայկական կողմը չի գնա լարման այս բարդ իրավիճակում։

Հայ վերլուծական համայնքի արևմտամետ հատվածն էլ պնդում է, թե ռուսներն են դրդել Ադրբեջանին գնալ քայլերի։ Ռուսամետներն էլ կպնդեն, որ Արևմուտքն է մեղավոր։

Ես անձամբ, Ադրբեջանի քաղաքականությանը հետևելով, համոզմունք ունեմ, որ Ադրբեջանը լարման գնալիս չունի դրդման կարիք։ Իրենք ունեն հստակ մտածված ստրատեգիա գնալ մանր ու միջին էսկալացիաների բանակցություններին զուգահեռ այնքան ժամանակ մինչև կստեղծվի հիմք ավելի լայնամասշտաբի գնալու։ Իրենք այնքան պարզ են խոսում իրենց նպատակների մասին, հենց երեկ Ալիևը կարմիր թելի պես իր ելույթում կրկնում էր “Ղարաբաղ ու Զանգեզուր” արտահայտությունը հուշելով մեզ, որ Արցախը զիջենք, հետո կանցնեն Սյունիքին…»,-նշել է նա

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել