Մարիա Կարապետյանը կմեկնի Վիլնյուս

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մայիսի 4-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«1. «Աշխարհի ապագան» խորագրով գլոբալ խորհրդարանական կոնգրեսին մասնակցելու համար 2023 թվականի մայիսի 11-14-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Մարիա Կարապետյանին:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել