Մայիսի 1-ից շահագործման կհանձնվի ևս 4 երթուղի

«Նախորդ շաբաթ շահագործման հանձնվեց ևս երկու՝ 40 և 67 երթուղիները՝ փոքր դասի ավտոբուսներով։ Ամսի 1-ից նախատեսվում է շահագործման հանձնել ևս 4 երթուղի»,-քաղաքապետարանի գործակարգավարական նիստին տեղեկացրել է տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը։

«Թիվ 3 երթուղին կփոխարինվի «MAN» ավտոբուսներով՝ Նորքի 9-րդ զանգվածից Հարավ-արևմտյան թաղամաս, թիվ 18 երթուղու «Բոգդան» ավտոբուսներին կփոխարինեն «Zhong Thong» ավտոբուսները՝ Սիլիկյան թաղամասից Մուշական։

47 երթուղում կլինի փոփոխություն․ Նուբարաշենից վերջնակետը կսահմանվի Տիտոգրադյան-Խաղաղ Դոն փողոցների հատման հատված, իսկ փոքր դասի ավտոբուսները կփոխարինվեն «Zhong Thong»-երով, ևս 2 փոքր դասի ավտոբուսներ կիրականացնեն Եռաբլուր-Բաբաջանյան փողոց անվճար ուղևորություն»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել