Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները երկար կտևեն, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է երկրի ինքնուրույն զարգացմանն ուղղված միջոցառումներ մշակել, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Բոլորս ենք հասկանում, որ պատժամիջոցները երկար կտևեն, այդ իսկ պատճառով ներմուծվող տեխնոլոգիաների և արտադրանքի փոխարինման առաջնահերթ միջոցառումների հետ մեկտեղ, անհրաժեշտ է միջնաժամկետ ու երկրաժամկետ հեռանկարում երկրի զարգացման ռազմավարական նպատակի իրականացմանն ուղղված վերափոխումներ կատարել»,- նշել է Վլադիմիր Պուտին։