Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կսկսի գործել ապրիլի 1-ից

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ առանձնացված Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կսկսի գործել ոչ թե 2024 թվականի հունվարի 1-ից, այլ 2023-ի ապրիլի 1-ից։ Նման նախագիծ է ներկայացրել Արդարադատության նախարարությունը, որի հանրային քննարկման ժամկետը լրացել է մարտի 23-ին։

«Նախագծի նպատակն է ապահովել հակակոռուպցիոն քաղաքացիական և կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով կայացված դատական ակտերի վերաքննության կազմակերպումը մասնագիտացված՝ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից՝ օրենքով սահմանված ժամկետից ավելի վաղ ժամկետում (սույն թվականի ապրիլի 1-ը):

Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում սույն թվականի ապրիլի 1-ից վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանները դադարելու են քննել համապատասխանաբար կոռուպցիոն հանցագործությունների և հակակոռուպցիոն քաղաքացիական գործերով բողոքարկման ենթակա դատական ակտերը»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել