ՌԴ ՊՆ-ն` Սև ծովի օդային տարածքում ամերիկյան անօդաչու սարքի կործանման մասին

Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը։ Միջադեպից հետո անօդաչու թռչող սարքն ընկել է միջազգային ջրեր։ Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է կատարվածի մասին։

ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է ամերիկյան անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպը.

«Մարտի 14-ի առավոտյան Սև ծովի օդային տարածքում` Ղրիմի շրջանում, ՌԴ օդային տարածքի վերահսկման օդատիեզերական ուժերն արձանագրել են ՌԴ սահմանի ուղղությամբ ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի թռիչք: Թռիչքն իրականացվել է անջատված հաղորդիչներով` խախտելով «հատուկ ռազմական գործողության» նպատակով հաստատված «օդային տարածքի օգտագործման» ժամանակավոր ռեժիմի սահմանները։

Օդային տարածքը խախտողին բացահայտելու նպատակով ՀՕՊ մարտական հերթապահության կազմից օդ են բարձրացվել կործանիչներ: Կտրուկ մանևրելու հետևանքով անօդաչու թռչող սարքն անկառավարելի թռիչքի է անցել և բախվել ջրին։

Ռուսական կործանիչները չեն կիրառել որևէ զենք, անօդաչու թռչող սարքի հետ շփում չեն ունեցել և բարեհաջող կերպով վերադարձել են իրենց տեղակայման վայր», – նշել է գերատեսչությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել