Նավակներից տախտակներ գողացողը հայտնաբերվեց

Օգոստոսի 29-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայից բերման են  ենթարկել 1981 թ. ծնված  Արամ Բ.-ին, որը խոստովանել է, որ 2012 թ. նոյեմբերին 5-րդ բանավան թաղամասում տեղակայված մարզադպրոցին պատկանող թիավարության համար նախատեսված նավակների տախտակամածից գողացել է տախտակներ` պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել