Զենքի առքուվաճառքով զբաղվող, գործարար Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո») 2 ամսով կալանավորվեց:
Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը:
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի որոշում է կայացրել բավարարել ԱԱԾ քննիչի միջնորդությունը:
Գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր հունվարի 30-ին:
Հիշեցնենք, որ նախկինում Դավիթ Գալստյանը կալանավորվել էր ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։
Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել էր և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։