Դավիթ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց

Զենքի առքուվաճառքով զբաղվող, գործարար Դավիթ Գալստյանը («Պատրոն Դավո») 2 ամսով կալանավորվեց:

Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Լիլիթ Շաբոյանը:

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ժորա Չիչոյանի որոշում է կայացրել բավարարել ԱԱԾ քննիչի միջնորդությունը:

Գործից այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր հունվարի 30-ին:

Հիշեցնենք, որ  նախկինում Դավիթ Գալստյանը կալանավորվել էր  ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում։

Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել էր և նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել