Ո”ր զենքը կարելի է օգտագործել` առանց համապատասխան թույլտվության

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիները արտադրում էին հատուկ զենք, որը շատ հեշտ էր թաքցնել, քանզի գտնվում էր գոտու մեջ:

Պետք էր միայն սեղմել գոտու վրայի համապատասխան կոճակը և օգտագործել զենքը:

ՀՀ օրենսդրության համաձայն` հայաստանի Հանրապետության քաղաքացիներն օրինական հիմքով իրենց մոտ գտնվող զենքը կարող են գործադրել կյանքի, առողջության և սեփականության պաշտպանության համար միայն անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Զենքի գործադրմանը պետք է նախորդի այդ մասինայն անձին պարզորոշ նախազգուշացնելը, ում նկատմամբ գործադրվում է զենքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գործադրման ձգձգումը կարող է անմիջական վտանգի տակ դնել մարդկանց կյանքը կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ: Անհրաժեշտ պաշտպանության դեպքում զենք գործադրելը չպետք է վնաս պատճառի այլ անձանց:

Քաղաքացին թույլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերել գազային ատրճանակներ (այդ թվում` թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցվեն Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:

Թույլտվությունում թույլատրվում է գրանցել վերը նշված զենքի տեսակներից ոչ ավելի, քան հինգ միավոր: Թույլտվությունը մինչև հինգ տարի ժամանակով և միաժամանակ համարվում է զենք պահելու և կրելու թույլտվություն, եթե նրանում կատարվել է համապատասխան նշում զենքի գրանցման վերաբերյալ: Թույլտվության ժամկետը կարող է երկարաձգվել օրենքով սահմանված կարգով:

Մեխանիկական փոշեցրիչները, աերոզոլային և այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, ոչ ավելի, քան 7,5 ջոուլ փողային էներգիայով և մինչև 4,5 մմ տրամաչափով օդաճնշիչ զենքի տեսակները գրանցման ենթակա չեն, և քաղաքացին իրավունք ունի դրանք ձեռք բերել առանց թույլտվության:

Նշենք, որ արգելվում է հրազեն գործադրել կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց և անչափահասների նկատմամբ, եթե վերջիններիս տարիքն ակնհայտ է կամ հայտնի է հրազեն գործադրողին, բացառությամբ նրանց կողմից զինված կամ խմբակային հարձակման կամ զինված դիմադրության դեպքերի, ինչպես նաև մարդկանց զգալի կուտակումների ժամանակ, երբ հրազենի գործադրումից կարող են տուժել այլ անձինք: Զենքիգործադրման յուրաքանչյուր դեպքի մասին, որի հետևանքով մարդու առողջությանը վնաս է պատճառվել, զենք գործադրողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան քսանչորս ժամվա ընթացքում, այդ մասին հայտնել զենքիգործադրման վայրի Հայաստանի Հանրապետության ոստիկանություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել