Ուկրաինային ԱՄՆ օգնության նոր փաթեթի ծավալը կկազմի 400 մլն դոլար

Աբրամս տանկերը ներառյալ, Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության նոր փաթեթի ընդհանուր ծավալը կկազմի 400 միլիոն դոլար, ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ։

Ըստ ցուցակի՝ այն կներառի 31 Աբրամս տանկ՝ 120 մմ փամփուշտներով և այլ զինամթերքով, ութ մարտավարական տրանսպորտային միջոց վերականգնման և տարհանման համար, ինչպես նաև ուսուցման, պահպանման և սպասարկման ֆինանսավորում:

Նշվում է, որ Կիևին ԱՄՆ ռազմական օգնության ընդհանուր ծավալը Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի սկզբից ի վեր հասել է 27,8 միլիարդ դոլարի, իսկ 2014 թվականից՝ 29,9 միլիարդ դոլարի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել