Բայդեն. Ռուսաստանը չի հաղթի պատերազմում, բայց Պուտինի հետ պետք է խոսել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համոզված է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը չի անցնի առանց Պուտինի հետ բանակցությունների։ Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում, գրում է Европейская правда-ն։

Բայց չնայած Պուտինի հետ երկխոսության պատրաստակամությանը, Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը պարտվում է Ուկրաինայի հետ պատերազմում։ ԱՄՆ նախագահը դրա նշան է համարում Ռուսաստանի՝ քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը։

«Այդ տղան (Պուտինը – խմբ․), նա պարտվում է: Նա արդեն պարտվել է։ Ես և Զելենսկին միասին կանենք ամեն ինչ, որպեսզի այդ տղան չհաղթի»,- հավելել է նա։

Ինչպես հաղորդվում է, Զելենսկու հետ հանդիպումից հետո Բայդենը խոսել է նաև Ուկրաինային տրամադրված «գրեթե երկու հազար տանկի և այլ տեխնիկայի մասին»։

Այցի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը դեկտեմբերի 21-ին պաշտոնապես հայտարարեց Ուկրաինային 1,85 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որն առաջին անգամ ներառում է Patriot հակաօդային պաշտպանության համակարգի փոխանցումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել