Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և առավոտյան մառախուղի առկայությամբ պայմանավորված, Երևանում, Արարատում, Արմավիրում, Կոտայքի, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում ճանապարհներին առանձին հատվածներում սպասվում է մերկասառույց։ Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ` մառախուղ:

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Դեկտեմբերի 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 21-26-ին Արարատյան դաշտում սպասվում է մառախուղ։ Քամին՝ հարավարևելյան` 2-5մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 23-24-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել