Հարկային ծառայողների աշխատավարձի նկատմամբ սահմանվում են հետևյալ հավելավճարները և հավելումները.
1) աշխատանքի հատուկ պայմանների, աշխարհագրական միջավայրի, տոնական և հանգստյան օրերին, գիշերային ժամերին աշխատելու համար տրվող հավելումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը`հարկային ծառայողի պաշտոնային դրույքաչափի նկատմամբ.
2) հարկային ծառայողի կոչման համար սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.
Հարկային ծառայության դասային կոչումը |
Հարկային ծառայության հատուկ կոչումը |
Հավելավճարի չափը բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ |
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության պետական խորհրդական |
40 % |
|
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի պետական խորհրդական |
Հարկային ծառայության գեներալ-մայոր |
33 % |
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական |
Հարկային ծառայության գնդապետ |
28 % |
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական |
Հարկային ծառայության փոխգնդապետ |
24 % |
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական |
Հարկային ծառայության մայոր |
20 % |
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական |
Հարկային ծառայության կապիտան |
16 % |
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական |
Հարկային ծառայության ավագ լեյտենանտ |
13 % |
Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական |
Հարկային ծառայության լեյտենանտ |
10 % |
3) գիտական աստիճան ունեցող հարկային ծառայողների համար լրացուցիչ սահմանվում է հավելավճար` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ 10 տոկոսի չափով.
4) հարկային ծառայության դասային և հատուկ կոչում ունեցող ծառայողները հավելավճար ստանում են միայն առավել բարձր հավելավճար նախատեսվող կոչման համար: