Կարեն Ղարիբյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել

Նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 20-ին հրամանագիր է ստորագրել, որով Կարեն Ղարիբյանին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի.

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական գլխավոր վարչության պետ, գնդապետ Կարեն Ղարիբի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-նշվում է հրամանագրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել