Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերու հրաբուխը

Դեկտեմբերի 12-ի  վաղ առավոտյան Ինդոնեզիայի Յավա կղզում ժայթքել է Սեմերու հրաբուխը, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

«Ինդոնեզական Սեմերու հրաբուխը Յավա կղզում սկսել է ժայթքել կիրակի վաղ առավոտյան՝ օդ ուղարկելով 1,5 կմ բարձրությամբ մոխրի սյուն», հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ազգային աղետների կառավարման մարմնին (BNPB):

Գերատեսչությունը տեղի բնակիչներին հորդորել է ժայթքման կենտրոնից 5 կիլոմետր շառավղով ոչ մի գործողություն չկատարել, ինչպես նաև լավայի հնարավոր հոսքերի պատճառով 500 մետրից ավելի չմոտենալ գետերին։

Բնակչության տարհանումը արդեն սկսվել է։

Ինդոնեզիան հաճախ է տուժում երկրաշարժերից, հրաբխային ժայթքումներից և ցունամիներից՝ «Կրակե օղակի» վրա գտնվելու պատճառով։ Սա 40 հազար կիլոմետր երկարությամբ հրաբուխների և տեկտոնական խզվածքների շերտ է, որը շրջապատում է Խաղաղ օվկիանոսը։ Հենց «Կրակե օղակում» է գտնվում մոլորակի մոտ մեկուկես հազար հայտնի հրաբուխների գրեթե 90%-ը։ Երկրի վրա բոլոր երկրաշարժերի 90%-ը տեղի է ունենում այնտեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել