Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմը պարտվել է, քանի որ ուզում էր հանձնել Արցախը. Ավետիք Չալաբյան

Երևանում այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել «Խաղաղության համաձայնագիր․ սահմանադրականության հարցն ու միջազգային իրավաքաղաքական հետևանքները» խորագրով համաժողովը։

Համաժողովը կազմակերպել է «Համախմբում» նախաձեռնությունը՝ խիստ կարևորելով Հայաստանի մասնագիտական հանրույթի միասնական գնահատականներն ու եզրակացությունները «խաղաղության» համաձայնագրի վերաբերյալ և դրանց ակտիվ շրջանառումը հասարական լայն շերտերում։

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը համաժողվի ընթացքում իր ելույթում նշեց, որ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմը պարտվել է, քանի որ ուզում էր հանձնել Արցախը։

«Ինչո՞ւ են մեծ պատրաստակամությամբ հանձնում Արցախը։ Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն ավելի մեծ պատրաստակամությամբ է հանձնում Արցախը, քան Ադրբեջանը պատրաստ է Արցախն ընդունել։ Ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն ունեն ընդգծված հակաարցախյան մոտեցում։ Նա պատերազմ է պարտվել, որովհետեւ ուզում էր հանձնել Արցախը։ Արցախի հանձնման գաղափարը եկել է Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք Արցախը ընկալում են՝ որպես քաղաքական խոչընդոտ Հայաստանում բացարձակ իշխանություն հաստատելու համար։ Պետք էր Արցախը հանձնել, թղթով հո չէի՞ր հանձնի, եթե ժողովրդի 95 տոկոսը համաձայն է Արցախը պահելուն, պետք էր պատերազմով հանձնել, ժողովրդի ողնաշարը ջարդել, հետո էլ ասել՝ տեսաք չստացվեց»,- ասել է Չալաբյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել