«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորված անձի գրպանից հայտնաբերվել է բուսական զանգված

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․ Խ․-ին։

Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում վերջինիս տաբատի հետևի ձախակողմյան գրպանից հայտնաբերել են դեղնականաչավուն, մանրացված բուսական զանգվածով փաթեթ՝ ընդհանուր 0․2 գրամ քաշով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել