Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Գ․ Խ․-ին։
Այս մասին տեղեկանում ենք Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից։
Արդյունքում վերջինիս տաբատի հետևի ձախակողմյան գրպանից հայտնաբերել են դեղնականաչավուն, մանրացված բուսական զանգվածով փաթեթ՝ ընդհանուր 0․2 գրամ քաշով։