Օրեր առաջ քաղաքացիների կողմից ահազանգ էր հնչեցվել, որ Սևանա լճին հարակից հանգստյան գոտիներից մեկի տարածքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվում և տարածքում առկա է աղբի մեծ կուտակում։ Շրջական միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների համակարգման ներքո տնտեսվարողը մաքրել է տարածքն աղբից։
«Հարգելի քաղաքացինե՛ր, Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է:
Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»,-նշվել է հայտարարության մեջ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2022/11/316280900_446762600978448_2499263203439905539_n.jpg)