Հրդեհը մարվել է․ ԱԻՆ-ը՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում բռնկված հրդեհի մասին

Նոյեմբերի 20-ին, ժամը 15։03-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկ»-ի տարածքում։

Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։05-ին, մարվել՝ 21։50-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել