Պեսկովը հաստատել է. Պուտինը կժամանի Հայաստան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հաջորդ շաբաթ մասնակցել Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Նա նաև ծրագրում է հաջորդ շաբաթ հանդիպել Կուբայի առաջնորդի հետ; Նախագահի առաջիկա անելիքների մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:

«ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում՝ կլինի գործուղում Հայաստան և կլինեն ռուս-կուբայական բանակցություններ»,-լրագրողներին ասել է Պեսկովը։

Նշվում է, որ Ռուսաստանում Կուբայի Հանրապետության դեսպանը ավելի վաղ հայտնել էր, որ իր երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելը ծրագրում է հաջորդ շաբաթ գալ Մոսկվա, հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև մասնակցել Ֆիդել Կաստրոյի հուշարձանի բացմանը:

Հիշեցնենք, որ ըստ ՀԱՊԿ-ի տարածած հաղորդագրության՝ կառույցի անդամ երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերը և միջխորհրդարանական շրջանում ՀԱՊԿ գործունեության հիմնական արդյունքները։

Կարևորագույն հարցերից են լինելու ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների քննարկումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել