Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, նախկին նախարար Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման, որն առաջացրել է ծանր հետևանքներ և փողերի լվացման հատկանիշներով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: