Լոռու փոխմարզպետ Հովհաննես Ավետիսյանը հայտարարություն է տարածել, որում նշում է. «Հարգելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ համացանցում նկատեցի մի ստահոդ և զրպարտիչ նյութ առ այն, թե ես իբր վեճի եմ բռնվել պարեկների հետ և անգամ հարվածել նրանցից մեկին: Զրպարտանքի հեղինակ լրատվակ hraparak.am, հավատարիմ մնալով լրագրությունը զրպարտանքով փոխարինելու իրենց ավանդական դարձած քաղաքականությանը, չի խորշել ամենաստոր ձևով ինձ հեղինակազրկելուց և անվանարկելուց:
Հայտնում եմ, որ ամբողջ օրը եղել եմ աշխատավայրում և ոչ մի միջադեպ իմ և պարեկների միջև չի եղել: Պահանջում եմ անհապաղ հանդես գալ հերքմամբ, այլապես պատիվ կպահանջեմ դատական կարգով»,-նշել է նա։