Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը

Նոյեմբերի 8-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստը, որը վարում էր Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը:

Այս մասին տեղեկանում ենք կուսակցության մամուլի հաղորդագրությունից։

Քննարկվել են կուսակցության 6-րդ համաժողովում ընդունված կանոնադրությունից բխող հարցեր եւ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են Վարչության աշխատանքներին, Վարչության նախագահի տեղակալների գործունեության ոլորտներին, կուսակցության աշխատակազմի կառուցվածքին ու հաստիքացուցակին, կուսակցության 2023 թվականի բյուջեի նախագծին:

Քննարկվել է նաեւ կուսակցության Քաղաքական ժողովի անհատական կազմը եւ որոշում է կայացվել մինչեւ տարեվերջ հրավիրել Քաղաքական ժողովի առաջին նիստը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել