Ոսկե մեդալ՝ առաջին անգամ․ Արայիկ Հարությունյան

Ոսկե մեդալ՝ առաջին անգամ: Այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Հայաստանի անկախության ընթացքում առաջին անգամ Արթուր Դավթյանը մեզ պարգևեց աշխարհի ոսկե մեդալ: Հենացատկում նա քիչ առաջ արձանագրեց, որ հավասարը չունի աշխարհում:

Բրավո, Արթուր ջան»,-գրել է նա:

Նշենք, որ Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում Դավթյանը 15.000 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին և հռչակվեց աշխարհի չեմպիոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել