Նոյեմբերի 5-ին, ժամը 20։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան պուրակից նախկին Երիտասարդական պալատ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ։
Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Է․ Ա․, ծնված 1979 թ․) և «BMW 525» (վարորդ՝ Ռ․ Ս․, ծնված 1984 թ․) մակնիշների ավտոմեքենաները, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք։
Փրկարարները «BMW 525» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և ուղևորներ Լ․ Թ․-ին (ծնված 1982 թ․), Ն․ Թ․-ին (ծնված 1957 թ․), Տ․ Ա․-ին (ծնված 2019 թ․), Է․ Ա․-ին (ծնված 2012 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են տարբեր բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։