Երևանի քաղաքապետի հոկտեմբերի 31-ին որոշումներով մի քանի ընկերությունների տնօրեններ ազատվել են պաշտոնից։ Որոշումները ստարգրվել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանի կողմից։
Iravaban.net-ը հայտնում է, որ որոշումների համաձայն․
-Էլբակ Թարփոշյանը հոկտեմբերի 31-ից ազատվել է «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
Հիմք ընդունելով Էլբակ Թարփոշյանի դիմումը` ս.թ. հոկտեմբերի 31-ից, մինչև ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող ճանաչվելը, Էլբակ Թարփոշյանը նշանակվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
– Սարգիս Մանուկյանը հոկտեմբերի 31-ից ազատվել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
Հիմք ընդունելով Սարգիս Մանուկյանի դիմումը` ս.թ. հոկտեմբերի 31-ից, մինչև ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող ճանաչվելը, Սարգիս Մանուկյանը նշանակվել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
– Արման Տեր-Թովմասյանը հոկտեմբերի 31-ից ազատվել է «Ջրային Կառույցների» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
Հիմք ընդունելով Արման Տեր-Թովմասյանի դիմումը` ս.թ. հոկտեմբերի 31-ից՝ մինչև ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող ճանաչվելը, Արման Տեր-Թովմասյանը նշանակվել է «Ջրային Կառույցների» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
– Սարգիս Մեսրոպյանը հոկտեմբերի 31-ից ազատվել է «Ձևավորում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
Հիմք ընդունելով Սարգիս Մեսրոպյանի դիմումը` ս.թ. հոկտեմբերի 31-ից, մինչև ընկերության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթում հաղթող ճանաչվելը, Սարգիս Մեսրոպյանը նշանակվել է «Ձևավորում» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։