7 տոկոսը մեր ժողովրդին խոստացած նվազագույն տնտեսական աճն է. Վահան Քերոբյան

2023 թվականին թիրախավորում ենք 7 տոկոս տնտեսական աճ, Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Դա մեր ժողովրդին խոստացած նվազագույն տնտեսական աճն է», – ասաց նա:

Քերոբյանը վստահեցրեց՝ բազմաթիվ միջոցառումներ ունեն, որոնք ուղղված են այդ աճն ապահովելուն:

Նախարարի խոսքով՝ ներդրումների ու արտահանման ծրագրի շրջանակներում նախատեսված է 4 միլիարդ դրամ ուղղել կառավարության կողմից այս տարի հաստատված «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրի ֆինանսավորմանը:

«Այն ընկերություններին, որոնք ունեն ներդրումային ծրագրեր Հայաստանում, մենք խոստանում ենք իրենց կատարած ներդրման մի մասի չափով օժանդակություն: Այսինքն՝ եթե ընկերությունը սարքում է գործարան ու իրեն պետք է ջրագիծ կամ ճանապարհ, մենք հաստատում ենք այդ ծրագիրն ու իրականացնում դա», – մանրամասնեց Քերոբյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել