«Այս հակամարտությունը շարունակվում է արդեն տասնամյակներ, դրան պետք է ինչ-որ պահի վերջ տալ»․ Պուտինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի նախագահն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ այժմ հիմնական խնդիրներն են տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովումը, ինչպես նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Նրա խոսքով՝ այս երկարամյա դիմակայությանը պետք է վերջ տալ։

Այս մասին Սոչիում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ․ գրում է РИА Новости։

«Մենք տեսնում ենք մեր գործընկերների մոտեցումները, թե ինչ է կատարվում հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղի շուրջ։ Այս հակամարտությունը շարունակվում է արդեն տասնամյակներ, այդ իսկ պատճառով ամեն դեպքում դրան պետք է ինչ-որ պահի վերջ տալ, համաձա՞յն եք սրա հետ, ես գիտեմ, որ Դուք դրա համար քաղաքական կամք ունեք, և մենք ամեն կերպ աջակցում ենք դրան»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է առաջիկա եռակողմ գագաթնաժողովում առանցքային կետերի բացահայտման կարևորությունը, որոնք կօգնեն առաջ շարժվել այս խնդրի լուծման գործում։

Ինչպես արդեն հայտնել ենք, հանդիպումն ընթանում է Սոչիի «Ռուս» առողջարանում, որտեղ Պուտինն ավանդաբար ընդունում է օտարերկրյա հյուրերին։ Նախատեսված է նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել