Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է վարվեն առաջին հերթին Վաշինգտոնի հետ, քանի որ Կիևը գործում է «դրսի հրահանգով․ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Գրում է ТАСС լրատվական գործակալությունը։
«Ակնհայտ է, որ որոշիչ ձայնը պատկանում է Վաշինգտոնին: Անհնար է խոսել ինչ-որ բանի մասին, օրինակ՝ Կիևի հետ»,- ասել է Կրեմլի խոսնակը մոսկովյան «Россия-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Գործակալությունը գրում է, որ ՌԴ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունների հարցում Ուկրաինայի դիրքորոշումը փոխվել է այն պահին, երբ ռուսական զորքերը դուրս են եկել Կիևից։ Հոկտեմբերի 4-ին, Զելենսկին՝ ի կատար ածեց Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը, որ Պուտինի հետ անհնար է բանակցել։