Ստավրոպոլում ձերբակալվել է չորս հոգուց բաղկացած խումբ, որոնք ահաբեկչություն էին նախապատրաստում, հաղորդում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ Այս մասին գրում է РИА Новости-ն:
«Լինելով ուկրաինական ազգայնական կազմակերպությունների գաղափարախոսության կողմնակիցները՝ ձերբակալվածները ծրագրել են ահաբեկչություն իրականացնել տարածաշրջանի վարչական տարածքներից մեկում»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ խուզարկության արդյունքում հայտնաբերվել է հրազեն, պատրաստի պայթուցիկ սարքեր և նորերի պատրաստման բաղադրամասեր, ինչպես նաև զանգվածային անկարգությունների կազմակերպման մեթոդական գրականություն։
ԱԴԾ-ն չի հստակեցրել, թե կոնկրետ երբ են բերման ենթարկվել կասկածյալները, սակայն հաղորդագրության մեջ նշվում է, որ դատարանն արդեն ձերբակալել է նրանց։
Ըստ աղբյուրի՝ հարուցվել է քրեական գործ՝ «Ահաբեկչություն» հոդվածով։
Տեսանյութը՝ մեր Telegram ալիքում: