Այսուհետ Պոլիտեխնիկում կգործի TOEFL iBT և GRE թեստերի քննական կենտրոն․ Գոռ Վարդանյան

Մեծ ուրախությամբ հայտնում եմ, որ երկարատև թիմային աշխատանքի արդյունքում այսուհետ Պոլիտեխնիկում կգործի TOEFL iBT և GRE թեստերի քննական կենտրոն, որը հավատարմագրում է ստացել ETS-ի կողմից: Այս մասին հայտնում է ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Նորաբաց կենտրոնը ծառայելու է ոչ միայն գիտելիքների ստուգմանն, այլ նաև նպաստելու է ուսանողների անգլերենի իմացության կատարելագործմանը և համապատասխան հմտությունների ձեռքբերմանը:
Պոլիտեխնիկը իր նոր ռազմավարության մեջ առավել ընդգծում է մասնագիտական կրթության հետ մեկտեղ խորացված անգլերենի ուսուցման կարևորությունը, որի իրականացումը նախատեսվում է նոր ուսումնական տարուն ընդառաջ կրթական ծրագրերի համապատասխան բովանդակային փոփոխություններով և կրթության ու գիտելիքի ստուգման կազմակերպման միջոցով:
Մեր բուհի կենտրոնում Toefl-ի և GRE-ի գիտելիքի ստուգման գրանցման համար կարող եք անցնել հետևյալ հղումներով`
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել