Սերգեյ Սարուխանյանը` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի հրամանով Սերգեյ Սարուխանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Սերգեյ Սարուխանյանըը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 28-ին։

Աշխատանքային գործունեություն

  • 25.04.2022թ.- 22.08.2022 ՀՀ արդարադատության նախարարի օգնական:
  • 17․02․2022թ․- 25.04.2022թ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:
  • 27.12.2021թ.- 17.02.2022թ. աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության խորհրդական` կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող:
  • 27.01.2021թ.- 27.12.2021թ. աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի խորհրդական:
  • 03.11.2020թ.- 27.01.2021թ. աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական:
  • 15.07.2020թ. – 02.11.2020թ. աշխատել է ՀՀ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային (կապիտալ) ծրագրերի աջակցության և կոշտ թափոնների կառավարման վարչության  կոշտ կենցաղային թափոնների կառավարման բաժնի պետ:
  • 27.06.2018թ. – 20.02.2019թ. աշխատել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ:
  • 14.12.2014թ. – 27.06.2018թ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության առաջին կարգի մասնագետ:
  •  01.12.2014թ. -13.12.2014թ. աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ հայ համայնքների վարչության Կովկասի բաժնի առաջին կարգի մասնագետ:

Կրթություն, դիպլոմներ

  • 2008-2012թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժին (բակալավրի աստիճան): 
  • 2012-2015թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետի քաղաքագիտության բաժին (մագիստրոսի աստիճան):

Վերապատրաստումներ 

  • 2016թ.-Հյուսիսկովկասյան դաշնային համալսարան (ՌԴ) – որակավորման կատարելագործում
  • 2017թ.-Տնտեսագիտության և կառավարման ինստիտուտ (ՀՀ) – վերապատրաստում
  • 2018թ.-ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա – «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման և աղետների ռիսկի նվազեցման հիմնահարցերը» թեմայով վերապատրաստում
  • 2022թ.-«Տեխնոլոգիական կրթություն հանրային ծառայողների համար» դասընթաց

Կրթական ծրագրերի, սեմինարների և կոնֆերանսների մասնակցություն

  • Հայ-ռուսական հինգերորդ միջազգային համաժողով (2016թ.)
  • Եվրասիական գործընկերության միջազգային համաժողով (2016թ.)
  • ‹‹Կովկասը XXI դարի սկզբում. ժողովուրդներ, հասարակություն և պետություն›› խորագրով միջազգային գիտաժողովին (2016թ. (ՌԴ))
  • Հարավային Ռուսաստանի առաջին հայկական երիտասարդական համաժողով (2018թ. (ՌԴ))
  • ‹‹Նոր աշխարհաքաղաքական իրականության ազդեցությունը պետական կառավարման և ՌԴ զարգացման վրա›› խորագրով միջազգային գիտաժողովին (2018թ.  (ՌԴ))

Գիտական հոդվածներ

  • Ազգային-պետական գաղափարախոսության դերն ու նշանակությունը. կարևորությունը հայ ազգի համար (ՀՀ ԳԱԱ)
  • ԶԼՄ դերը հանրային դիվանագիտության մեջ (ՌԴ, Հյուսիսկովկասյան դաշնային համալսարան)
  • Ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում արդյունավետ համագործակցության ուղիների սահմանում (ՌԴ, Հյուսիսկովկասյան դաշնային համալսարան)
  • Համաշխարհային քաղաքական գործընթացի աշխարհաքաղաքական սպառնալիքները (ՌԴ, Չեչնիայի պետական համալսարան)

Զինապարտություն, զինվորական կոչում

Զինապարտ՝ hաշվառված պահեստազորում:

 Լեզուների իմացություն

Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին

Պարգևներ 

Կասպյան-Սևծովյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի հուշամեդալ

Ռուսաստանի հայերի միության հոբելյանական մեդալ

Ընտանեկան դրություն

Ամուսնացած, երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել