Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Զինվորական հերթապահության և զինվորական ծառայության մասին» Ուկրաինայի օրենքի 1-ին հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենքը։
Ինչպես նշվում է խորհրդարանի կայքում, հոկտեմբերի 7-ին Գերագույն Ռադայի կողմից ընդունված օրինագիծը Ուկրաինայի նախագահը ստորագրել է ուրբաթ՝ հոկտեմբերի 21-ին։
Օրենքի համաձայն՝ ՊՆ հաստատած ցանկից համապատասխան զինվորական հաշվառմանն առնչվող մասնագիտություն ունեցող կանայք, ովքեր առողջական և տարիքից ելնելով պիտանի են զինվորական ծառայության համար, կարող են գրանցվել զինծառայության համար՝ կամավոր։
Միևնույն ժամանակ, օրենքը նախատեսում է, որ բժշկական գործունեությանը վերաբերող մասնագիտություն ունեցող կանայք հաշվառվում են զինվորական ծառայության համար։