Աղազարյանը ռուսական կողմին կոչ արեց «չտրվել հայկական կողմի սադրանքներին»․ Հակոբ Արշակյանը Աղազարյանին նիստերի դահլիճից դուրս հանեց

«Այս քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի վաղը, մյուս օրը մենք շրջվենք դեպի արևմուտք՝ Ռուսաստանի հետ խռովելով, իսկ Արևմուտքը սկսում է Թուրքիայից, Թուրքիան կասի՝ 300,000 փախստականներ, որոնց չնչին մասը կգա Հայաստան, ու բոլորդ գիտեք՝ ինչ տեղի կունենա։

Ես կոչ եմ անում ռուսական կողմին՝ չտրվել մեր սադրանքներին»,-այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Դրանից հետո պատգամավորները վանկարկեցին «ամոթ», իսկ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը Աղազարյանին նիստերի դահլիճից դուրս հրավիրեց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել