Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից

Միացյալ Թագավորության վարչապետ Լիզ Թրասը այսօր` պաշտոնավարման 45-րդ օրը, հրաժարական է տվել զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին գրում է Telegraph-ը։

Ելույթում նա ասել է, որ հասկացել է, որ «չեմ կարող հանձնել այն մանդատը, որով ես ընտրվել եմ Պահպանողական կուսակցության կողմից»:

Նա նշել է. «Ուստի ես խոսել եմ Նորին Մեծություն Թագավորի հետ՝ տեղեկացնելու նրան, որ հրաժարական եմ տալիս Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից:

Այսօր առավոտյան ես հանդիպեցի «1922թ․» կոմիտեի նախագահ սըր Գրեհեմ Բրեյդիին: Մենք պայմանավորվել ենք, որ կլինեն ընտրություններ, որոնք կավարտվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»։

Նա կպաշտոնավարի՝ քանի դեռ նոր վարչապետ չի ընտրվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել