«Հարավային Կովկասում կայունության և կայուն խաղաղության հիմնական խոչընդոտը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղ համաձայնագրի բացակայությունն է։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ կապված քննարկումները շարունակվում են։ Մենք աջակցում ենք այս գործընթացին և այդ բոլոր հարցերը համակարգում ենք Ադրբեջանի հետ, ինչը բնական է»,-այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Թուրքիա-Կատար բարձրագույն ռազմավարական կոմիտեի ութերորդ հանդիպման ժամանակ Քաթարի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Չավուշօղլուն ասել է, որ ներկայումս Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների մասին համաձայնագիր չի քննարկվում, միայն քայլեր են ձեռնարկվում երկու երկրների հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, և այդ նպատակով հատուկ ներկայացուցիչներն արդեն չորս անգամ հանդիպել են։
Նա հավելել է, որ այս առումով չափազանց օգտակար է եղել Թուրքիայի նախագահի հանդիպումը Պրահայում Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ։