Թուրքական մամուլը մանրամասներ է հայտնել Էրդողան-Փաշինյան հանդիպումից

Չեխիայի մայրաքաղաքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ հանդիպման մանրամասներ է հայտնել թուրքական Al Monitor-ը։

Տվյալ կայքը նշում է, որ իրենց ունեցած տեղեկություններով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էրդողանից աջակցություն է խնդրել հայ գերիների ազատ արձակման եւ սահմանազատման հետ կապված։

Ըստ Al Monitor-ի Էրդողանն իր հերթին Փաշինյանից պահանջել է հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային աշխատանքներից եւ բացել «Զանգեզուրի միջանցքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել