Ֆրանսիայի դատական համակարգի առանձնահատկությունները

Դատական իշխանությունը Ֆրանսիայում պետական երեք իշխանություններից մեկն է, որի հիմնական ֆունկցիան վերահսկողությունն է օրենքի իրականացման, ինչպես նաև այն խախտելու դեպքում` նախատեսված սանկցիաների կիրառման նկատմամբ:

Դատական համակարգի գործառույթներն իրականացնում են դատարանները (դատավորները) և մագիստրատները, որոնք որոշումներ և վճիռներ կայացնելիս հիմնվում են բացառապես օրենքների և ենթաօրենսդրական ակտերի վրա: Ֆրանսիայի դատական համակարգին բնորոշ են մասնագիտացված դատարանները:

    • Tribunal d’Instance-ը, իրենից ներկայացնում է առաջին ատյանի դատարանին համարժեք մարմին:
    • Cour d’Appel-ը համարժեք է մեր դատական համակարգում վերաքննիչ դատարանին:
    • Cour de Cassation-ը Ֆրանսիայի վճռաբեկ դատարանն է :

Քրեական գործերով մասնագիտացված դատարաններն են “Tribunal de Police”-ը, “Tribunal Correctionnele”-ը և “Cour d’assises”-ը:

      • ”Tribunal de police”-ում, որն իրենից ներկայացնում է առաջին ատյանի մասնագիտացված քրեական դատարան (գործերը քննվում են 1 դատավորի կազմով), քննվում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:
      • ”Tribunal correctionnele”-ը առաջին ատյանի մասնագիտացված քրեական դատարան է (երեք դատավորների կազմով), որտեղ քննվում են միջին ծանրության և ծանր հանցագործությունները:
      • ”Cour d’assises”-ը առաջին ատյանի մասնագիտացված դատարան է, որն իրենից ներկայացնում է երդվյալ ատենակալների դատարանի մոդել:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել