Դատական իշխանությունը Ֆրանսիայում պետական երեք իշխանություններից մեկն է, որի հիմնական ֆունկցիան վերահսկողությունն է օրենքի իրականացման, ինչպես նաև այն խախտելու դեպքում` նախատեսված սանկցիաների կիրառման նկատմամբ:
Դատական համակարգի գործառույթներն իրականացնում են դատարանները (դատավորները) և մագիստրատները, որոնք որոշումներ և վճիռներ կայացնելիս հիմնվում են բացառապես օրենքների և ենթաօրենսդրական ակտերի վրա: Ֆրանսիայի դատական համակարգին բնորոշ են մասնագիտացված դատարանները:
- Tribunal d’Instance-ը, իրենից ներկայացնում է առաջին ատյանի դատարանին համարժեք մարմին:
- Cour d’Appel-ը համարժեք է մեր դատական համակարգում վերաքննիչ դատարանին:
- Cour de Cassation-ը Ֆրանսիայի վճռաբեկ դատարանն է :
Քրեական գործերով մասնագիտացված դատարաններն են “Tribunal de Police”-ը, “Tribunal Correctionnele”-ը և “Cour d’assises”-ը:
- ”Tribunal de police”-ում, որն իրենից ներկայացնում է առաջին ատյանի մասնագիտացված քրեական դատարան (գործերը քննվում են 1 դատավորի կազմով), քննվում են ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունները:
- ”Tribunal correctionnele”-ը առաջին ատյանի մասնագիտացված քրեական դատարան է (երեք դատավորների կազմով), որտեղ քննվում են միջին ծանրության և ծանր հանցագործությունները:
- ”Cour d’assises”-ը առաջին ատյանի մասնագիտացված դատարան է, որն իրենից ներկայացնում է երդվյալ ատենակալների դատարանի մոդել:
Աղբյուրը` Իրավաբան.net