Թանկացել է պանիրը, կաթը, տավարի միսը և այլն․ Վիճակագրական կոմիտե

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. սեպտեմբերը 2021թ. սեպտեմբերի նկատմամբ) կազմել է 9.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ`0.6%:

2022թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.4% հավելաճ):

Այս մասին Iravaban․net-ը տեղեկանում է Վիճակագրական կոմիտեից։

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.1-0.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.4%-ով։

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ բրնձի գինն աճել է 11.1%-ով, ալյուրինը՝ 15.9%-ով, նախաճաշի համար շիլաներինը՝ 18.1%-ով, հացինը 19.7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.6%, 1.3% և 0.1%-ով:

Կարագի, շոկոլադի և հրուշակեղենի գները 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում աճել են 3.2%, 7.2%, 8.7%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.1%, 0.9%, 1.5%-ով:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է պանրի 23.9%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 1.6% գնաճ:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է թարմ կաթի՝ 14.8%, տավարի մսի՝ 22.1%, սառեցրած ձկան՝ 26.5% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.2%, 0.4% և 0.5% գնաճ:

Ցիտրուսային մրգերի գները 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ աճել են 1.6%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 7.6%-ով:

Միաժամանակ, 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է խոզի, գառան մսերի և թռչնամսի՝ 0.7%, 5.6% և 4.1% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ համապատասխանաբար 0.5%, 1.3% և 1.1% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 1.1% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում:

Ձվի գինը 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ նվազել է 19.1%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.9%-ով:

Արևածաղկի բուսական յուղի գինը 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ աճել է 1.8%-ով, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 2.5% գնանկում:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է մակարոնեղենի 31.5% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.8% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 4.3%, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 3.8% գնաճ:

2022թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բանջարեղենի գնաճը կազմել է 3.84%: Վերը նշված ապրանքախումբը սպառողական զամբյուղում ունենալով 4.85% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել է սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.16 տոկոսային կետով:

2022թ. սեպտեմբերին 2021թ. սեպտեմբերի համեմատ մրգի ապրանքախմբում գրանցվել է 21.0% գնաճ, իսկ 2022թ. օգոստոսի համեմատ՝ 0.6% գնանկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել