ՌԴ ՊՆ-ն խնդրում է չչեղարկել ամանորյա տոները և գումար չուղարկել զինվորականներին

ՌԴ պաշտպանության նախարարությունը երախտագիտություն է հայտնել մարզերին զորահավաքի իրականացմանն աջակցելու համար, սակայն հայտարարել է, որ կարիք չկա չեղարկել ամանորյա տոնական միջոցառումները։

Նաև պաշտպանության փոխնախարար և ՌԴ ԶՈՒ գլխավոր ռազմաքաղաքական տնօրինության ղեկավար, գեներալ-գնդապետ Վիկտոր Գորեմիկինը խնդրում է տարածաշրջանային բյուջեներից գումար չուղարկել բանակին աջակցելու համար։

«Զինված ուժերն այսօր ունեն բոլոր անհրաժեշտ տեխնիկան՝ բոլոր ստորաբաժանումներին և յուրաքանչյուր զինծառայողին ամբողջությամբ ապահովելու համար՝ ինչպես Հատուկ ռազմական գործողության, այնպես էլ մոբիլիզացված քաղաքացիների պատրաստության վայրերում։ Ուստի որոշ մարզերում Զինված ուժերին աջակցելու պատրվակով երեխաների համար ամանորյա տոնական միջոցառումները չեղարկելու նախաձեռնությունները համարում եմ ժամանակավրեպ և անհարկի»,- ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանի մի շարք շրջանների նահանգապետեր հայտարարել էին, որ չեղարկում են ամանորյա արձակուրդները, որպեսզի բյուջեի խնայված միջոցներն օգտագործեն  մոբիլիզացված քաղաքացիներին ապահովելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել