Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցում և նրա նկատմամբ կարգապահական տույժի միջոցներ է կիրառում արդարադատության նախարարն իր նախաձեռնությամբ կամ նոտարական պալատի առաջարկով: Կարգապահական վարույթ կարող է հարուցվել կարգապահական խախտման հատկանիշների հայտնաբերման օրվանից մեկամսյա ժամկետում:
Նոտարի նկատմամբ կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, իսկ հարուցված վարույթը ենթակա է կարճման, եթե անցել է նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու օրենքով նախատեսված ժամկետը:
Քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու դեպքում, եթե խախտողի արարքում առկա են կարգապահական խախտման հատկանիշներ,նոտարը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել քրեական գործի հարուցումը մերժելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման ընդունման օրվանիցմեկ ամսվա ընթացքում:
Կարգապահական վարույթի քննությունը պետք է ավարտվի հարուցման օրվանիցոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում, ներառյալ՝ որոշման ընդունումը:
Եթե կարգապահական տույժ տալու օրվանից մեկ տարվա ընթացքում նոտարը չի ենթարկվել նոր կարգապահական տույժի, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: