Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման աղբյուրները

Տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն, ազգային տնտեսական քաղաքականության շրջանակներում, տնօրինելու բավական սեփական ֆինանսավորման միջոցներ, որոնք նրանք ազատորեն կարող են տրամադրել իրենց գործառությունների իրականացմանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցները պետք է համաչափ լինեն Սահմանադրությամբ կամ օրենքով տրված իրենց լիազորություններին:

Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է գոյանա տեղական հարկերի և հավաքագրման հաշվին:

Այն ֆինանսական կարգերը, որոնց վրա հիմնվում են տեղական ինքնակառավարման մարմինների մեջոցները, պետք է բավականին բազմազան և ճկուն լինեն:

Ֆինանսների առումով առավել թույլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտպանությունը պահանջում է ֆինանսական համահարթեցման ընթացակարգերի կիրառում կամ հավասարազոր միջոցառումներ, որոնք ուղվված են տեղական մարմինների պոտենցիալ ֆինանսական աղբյուրների անհամաչափ բաշխման արդյունքների և նրանց ունեցաց ծախսերի ճշգրտմանը:

Կապիտալ ներդրումների ծախսերը ֆինանսավորելու համար տեղական ինքնակառավարման մարմիններին պետք է, օրենսդրությունը պահպանելով, մատչելի լինի վարկային կապիտալի ազգային շուկա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել