Իրադրությունը՝ հայ-ադրբեջանական սահմանին․ ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 17-ի ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

—————————

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Ողջ օրվա ընթացքում փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել մասնավորապես՝ Ներքին Հանդի, Վերին Շորժայի, Արտանիշի և Սոթքի ուղղությամբ: Սեպտեմբերի 14-ին թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով՝ կիրառելով նաև հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմի կորուստների մասին տվյալները ճշտվում են: Հայկական կողմի զոհերի թիվը սեպտեմբերի 16-ի դրությամբ 135-ն է: Վիրավորում ստացած 6 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում են բուժումը հիվանդանոցներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել